Աստծո կանչը
Ղուկաս (10. 27)
Ի’մ որդիներ, այս խոսքն ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազարավոր մարդիկ, անխաբ ճանաչումով, հաստատեցին Իմ անփոխարինելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև սերը.
«Երբեք չթողնել. երբեք չլքել»:
Սրանց նշանակությունը շատ ավելին է, քան հարակայությունը Իմ ներկայության:
Իմ Սերը երբեք չի թողնի ձեզ, չի լինի այնպես, որ մնաք առանց Իմ կողմից հասկացվելու:
Իմ զորությունը երբեք չի լքի ձեզ: Մտածեք Ինձ արտահայտող այս բաների մասին:
Եթե սեր, ապա առհավետ վստահ սիրո համար:
Եթե զորություն, ապա առհասարակ վստահ եղեք, որ այն ձեզ հետ կլինի, թե’ դժվարության, և թե’ վտանգի մեջ:
Եթե համբերություն, ապա իմացեք, որ կա Մեկը, որ բնավ չգիտի` ինչ է հոգնությունը:
Եթե հասկացողություն, ապա վստահ եղեք, որ դուք երբեք չհասկացված չեք մնա:
Այսքանից հետո հարկ կա՞ արդյոք վախենալ ապագայից, երբ ձեզ համար այսչափ բան է վերապահված:
Սիրելիներ, «ձեր սերը հաստատեք վերին բաների վրա», բարձրագույն, հոգևոր իմաստների վրա. և այդժամ կտեսնեք, թե որքան հարուստ եք դուք:
Մշուշը շուտով կանհետանա,
Ժպիտն արևի կլուսավորի ձեր ուղին:
Սովորեցրեք Իմ խոսքը:
Ես ձեզ ունկնդիրներ կուղարկեմ:
Նա, որ ստանում է` պետք է տա:
Իմացեք,
Ես ձեզ տանում եմ կարճ ճանապարհով
դեպի իմաստություն,
աշխատանք և երջանկություն:
Իրենց մոտից անցնում եմ
և Ինձ չեն նկատում: